«Բեն Լադենի ոչնչացումը մեծ հաղթանակ է ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ բոլոր երկրների համար, որոնք խաղաղություն եւ կայունություն են ցանկանում: Մենք շատ ուրախ ենք այդ նորությամբ: Քանի որ Բեն Լադենը չարաշահում էր աշխարհի խոշորագույն կրոններից մեկի` Իսլամի անունը եւ միջկրոնական ատելություն էր սերմանում»: Այդ մասին, ըստ APA-ի` հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Դեսպանը նշել է, թե Բեն Լադենի մահվան կապակցությամբ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը մասամբ խստացվել է. «Դա արվում է աշխարհի բոլոր երկրներում: Ես եւ դեսպանատան աշխատակիցները մեզ շատ լավ ենք զգում անվտանգության առումով: Ադրբեջանի համապատասխան մարմինները, Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարությունները մեծ աշխատանք են կատարել այդ ուղղությամբ»,- նշել է Բրայզան: