Հեռախոսով

29/04/2011

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին: Այդ մասին տեղեկացրել է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ` լրատվամիջոցը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Քլինթոնն ու Դավութօղլուն մտքեր են փոխանակել Պաղեստինում մեկնարկած ներքաղաքական հաշտեցման գործընթացի շուրջ: Նշելով, որ Թուրքիան աջակցում է այդ գործընթացին` Դավութօղլուն ընդգծել է, որ այն չպետք է խոչընդոտվի: Կողմերը քննարկել են նաեւ լիբիական խնդրի լուծման համար Թուրքիայի առաջարկած «ճանապարհային քարտեզի» տարրերը: