Հունիսի 25-26-ին Թեհրանում կայանալու է Ահաբեկչության դեմ միջազգային կոնֆերանսը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ակնկալվում է, որ կոնֆերանսին կմասնակցեն աշխարհի 60 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Բացի այդ, կոնֆերանսում Իրանը հանդես է գալու ահաբեկչության դեմ պայքարի նոր եւ արդյունավետ առաջարկներով: Ալիեւի` Իրան կատարելիք հնարավոր այցը ուշագրավ է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի Հայաստան կատարելիք այցելության հետաձգման ֆոնին: