«Հյուրիեթ» օրաթերթի հետ զրույցում Վատիկանի արխիվների պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանին հայտարարել է, որ Վատիկանը պատրաստվում է բացել իր գաղտնի արխիվները: Նա տեղեկացրել է, որ 8-ից մինչեւ 20-րդ դարի երկրորդ կեսին վերաբերող գաղտնի արխիվները բացվելու են 2012թ. փետրվարին եւ ցուցադրվելու են «Lux in Arcana» ցուցահանդեսում: Ըստ Պագանինի` հրապարակվելիք արխիվներում առկա են փաստաթղթեր Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին: «Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերում ներկայացված են թուրք զինվորների դաժան բռնությունները, որոնք ուղղակի անմարդկային են»,- ասել է նա: