3-ից մեկը

14/07/2011

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի շուրջ պտտվող սեքսուալ սկանդալների հիմնական հերոսուհին` Քարիմա ալ Մարուգը, ով առավել հայտնի է Ռուբի մականվամբ, հայտարարել է, որ ինքը հղի է: «Դեկտեմբերին ես երեխա կունենամ: Տղա է լինելու, քանի որ այդ մասին է վկայում որովայնիս ձեւը»,- լրագրողների հետ զրույցում ասել է հյուսիսաֆրիկացի պարուհի Ռուբին: Ընդ որում, նա նշել է, թե չի կարող հստակ ասել` ով է իր ապագա երեխայի հայրը: Ռուբիի խոսքով` հնարավոր տարբերակները երեքն են, եւ պոտենցիալ հայրերից մեկը հենց Բեռլուսկոնին է: Իտալիայի դատախազության տվյալներով` Ռուբին մասնակցել է Սիլվիո Բեռլուսկոնիի առանձնատանը տեղի ունեցած սկանդալային սեքս երեկույթներին: Ընդ որում` 74-ամյա Բեռլուսկոնին առնվազն 13 անգամ ինտիմ հարաբերություններ է ունեցել այդ ժամանակ անչափահաս Ռուբիի հետ, ինչի համար Բեռլուսկոնիի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել: