Փողը չի հերիքում

14/07/2011

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ մոտ ապագայում դաշնային գանձարանում կենսաթոշակների վճարման համար պահանջվող գումարները կարող են չբավարարել: Այս մասին նա հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում: Նա հայտարարել է, որ «չի կարող երաշխավորել» 27 մլն մարդու կենսաթոշակի վճարումը: Դրա պատճառը, Օբամայի խոսքով, պետական պարտքի թույլատրելի չափի մեծացման չլուծված հարցն է: «Դեֆոլտի հայտարարման դեպքում օգոստոսի սկզբին կառավարությունը չի կարող երաշխավորել ամերիկացիներին թոշակ վճարելը: Պարզապես կարող է չհերիքել գանձարանում եղած գումարը»,- հայտարարել է Օբաման: