1.5 մլրդ` հիդրոէներգետիկային

19/07/2011

Մինչեւ այս տարեվերջ Վրաստանում մեկնարկելու է 8 նոր հիդրոէլեկտրակայանների (հէկ) կառուցումը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Գիորգի Կավելաշվիլին: Վերջինիս խոսքերով` արդեն հայտնի է այդ 8 հէկ-երի ներդրողների անունները: Միայն Նամախվանիի 3 հէկ-երի կառուցման համար ներդրվելու է 1 մլրդ դոլար: Դրանք կառուցելու են թուրքական Nurol Energy Production եւ կորեական SK Engineering and Construction ընկերությունները: Ընդհանուր առմամբ, 8 հէկ-երի կառուցման վրա ներդրվելու է 1.5 միլիարդ դոլար: Նշենք, որ 2010 թվականին Վրաստանի բոլոր էլեկտրակայաններում արտադրվել է վերջին 7 տարիների համար ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա` 10.1 միլիարդ կվտ/ժամ: Ընդ որում, դրանից 9.3 միլիարդ կվտ/ժամն արտադրվել է հիդրոէլեկտրակայաններում, իսկ 0.8 միլիարդ կվտ/ժամը` ջերմաէլեկտրակայաններում: Վրաստանն այժմ սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Արեւելյան Եվրոպային, որն իրականացվում է Թուրքիայի տարածքով: Բացի այդ, Վրաստանը մտադիր է 2014 թվականից սկսած` Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա մատակարարել Իրան: