ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը ՌԴ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հանձնել է ՌԴ Պետդումայի պատգամավորի թեկնածուի հավաստագիր: Սա առաջին դեպքն է, որ կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնողն անձամբ է ներկայանում ԿԸՀ` գրանցվելու համար: «Ես եկել եմ այստեղ ոչ միայն որպես «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակը գլխավորող անձ` արարողությանը մասնակցելու համար, այլ ցանկանում եմ ընդգծել, որ ընտրական օրենսդրությունը տարածվում է բոլորի վրա, այդ թվում` ՌԴ նախագահի, բոլոր պաշտոնատար անձանց վրա, եւ այս իմաստով բոլորը գտնվում են հավասար միանման պայմաններում: Մենք բոլորս պետք է հետեւենք օրենքի նորմերին»,- պարզաբանել է Մեդվեդեւը: