Քադաֆիի դուստրը` ապստամբության կազմակերպիչ

01/12/2011

Մուամար Քադաֆիի դուստր Աիշան հոր մահվան 40-օրյա սուգից հետո լիբիացիներին կոչ է արել տապալել Անցումային ազգային խորհուրդը: Associated Press-ի հաղորդմամբ` Աիշայի կոչը հեռարձակվել է սիրիական «Ար-Ռայ» հեռուստաալիքով: «Հայրս մեզ չի լքել, նա միշտ մեզ հետ է»,- ասել է նա` հիշեցնելով, որ Լիբիայի նոր իշխանությունները «ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով են ժամանել»: Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Մուամար Քադաֆիի ընտանիքը` դուստր Աիշան, կինը եւ երկու որդիները, հանգրվանել էին Ալժիրում: Տվյալ կոչը նրանց կարող է զրկել փախստականի կարգավիճակից, քանի որ այն արգելում է հրապարակային հայտարարություններ անելը: Ալժիրի իշխանությունները նրանց նախազգուշացրել են հնարավոր արտաքսման մասին: