Կալանավորել են Լուժկովի աներորդուն

01/12/2011

Ինչպես հայտնի է, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի աներորդուն` Վիկտոր Բատուրինին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի խարդախության փորձ անելու մեջ: Ըստ Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայության` «ԻՆՏԵԿՈ» ընկերության գրասենյակում Բատուրինը ներկայացրել է 10,8 մլն ռուբլու պարտամուրհակ եւ պահանջել վճարում կատարել, սակայն աշխատակիցները կասկած են հայտնել դրա իսկության վերաբերյալ: Երեկ դատարանը կալանքի որոշում է կայացրել Վիկտոր Բատուրինի նկատմամբ: Նա կալանքի տակ է գտնվելու մինչեւ 2012թ. հունվարի 28-ը: Դատարանը գտել է, որ, լինելով ազատության մեջ, Բատուրինը կարող է թաքնվել քննությունից, խոչընդոտել այն, ճնշում բանեցնել քննիչների վրա: Պաշտպանները առաջարկում էին տնային կալանքի ենթարկել Բատուրինին: