Անդառնալի վնասներ

19/11/2011

«Իրանին ռազմական հարված հասցնելը կարող է անդառնալի տնտեսական վնասներ պատճառել ամբողջ աշխարհին»,- երեկ նման հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Փանետան` իրանական խնդրի շուրջ իր իսրայելցի գործընկեր Էհուդ Բարաքի հետ հանդիպումից առաջ: Հանդիպումը տեղի է ունենալու կանադական Հալիֆաքս քաղաքում կայանալիք անվտանգության խնդիրների վերաբերյալ գագաթաժողովում: Հիշեցնենք, որ օրեր առաջ Փանետան հայտարարել էր, թե Իրանին ռազմական հարված հասցնելը կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ եւ չի հանգեցնի նրա միջուկային ծրագրի փակմանը: