«Vogue»-ի լուսանկարները շոկ են առաջացրել

08/09/2011

Դեռատի ֆրանսուհի Թիլան Բլոնդոն ամսագրերի եւ գովազդային պաստառների համար լուսանկարվում է դեռեւս 4 տարեկանից: Հայրը նախկին ֆուտբոլիստ Է, մայրը՝ հեռուստահաղորդավարուհի, լուսանկարչուհի, ինչպես նաեւ երեխաների համար հագուստի ոճաբան: Թիլանը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ ամենաբարձր վարձատրվող դեռատի մոդելն աշխարհում: Մինչ «Vogue» ամսագրի համար վերջին ֆոտոսեսիան, Թիլանի լուսանկարներում բոլորին գրավում էին մոդելի մանկական անմեղ հայացքը, խոպոպիկները եւ «տիկնիկային» հագուստը: Սակայն 10-ամյա մոդելի վերջին ֆոտոշարքը ցնցել է հանրությանն ու բողոքի մեծ ալիք բարձրացրել: Լուսանկարներից հորդող բացահայտ սեքսուալությունն է դժգոհության պատճառ հանդիսացել: Շատերը կարծում են, որ չէր կարելի երեխայի մասնակցությամբ նման ֆոտոշարք իրականացնել, երբ ամբողջ աշխարհը սարսափում եւ փորձում է պայքարել այնպիսի չարիքի դեմ, ինչպիսին մանկապղծությունն է: