Աշխարհի ամենաազդեցիկ մարդը

24/09/2011

2011 թ. աշխարհի ամենաազդեցիկ մարդ է համարվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Ազդեցիկության» ամենամյա վարկանիշային աղյուսակը հրապարակել է «New Statesman» բրիտանական ամսագիրը: Այստեղ ընդգրկվել են 50 անուններ, որոնք այս կամ այն կերպ ազդել են ընթացիկ տարվա իրադարձությունների զարգացման վրա: Մերկելն առաջին հորիզոնականը զբաղեցրել է եվրոյի գոտում ճգնաժամային իրավիճակներում ունեցած դրական ազդեցության համար: Անցած տարի Մերկելը 8-րդն էր, 2009թ.` 12-րդը: Երկրորդ հորիզոնականում ամերիկացի գեներալ Դեւիդ Պետրեուսն է, որը վերջերս ստանձնել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի պաշտոնը: Երրորդ տեղում չինացի նկարիչ Այ Վեյվեյն է, որն այս տարի ձերբակալվել է Չինաստանի իշխանություններին քննադատելու մեղադրանքով, չնայած պաշտոնական մեղադրանքը վերաբերել է ֆինանսական չարաշահումներին: Աշխարհի ամենաազդեցիկ պետության ղեկավարների կամ կառավարության ղեկավարների ութնյակում տեղ են զբաղեցրել Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինը, Բենիամին Նեթանյահուն, Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Դեւիդ Քեմերոնը, Նիկոլա Սարկոզին: