Սարկոզիի այցը քաղաքական դիվիդենտներ չի բերի

02/10/2011

Վրացական «Պիրվելի» գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն` անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Վրաստան կատարելիք այցին, ասել է, թե այն պաշտոնական Թբիլիսիին քաղաքական դիվիդենտներ չի բերի: Շեւարդնաձեի կարծիքով, Վրաստանի կառավարությունն Աբխազիան եւ Հարավային Օսիան հետ վերցնելու հարցում առաջընթաց ապրելու զուր հույսեր է փայփայում: «Վրաստանի ղեկավարությունը սկզբում ասում էր, որ Սարկոզին կժամանի Թբիլիսի եւ Ռուսաստանի հասցեին սուր հայտարարություններ կանի, սակայն հետո հայտարարեցին, որ Սարկոզին կաջակցի Վրաստանին, չնայած Ռուսաստանին չի քննադատի»,- ասել է նա: