Բաթումի մոտակայքում գտնվող Բարցխանա ավանում ծորակներից խմելու ջրի փոխարեն նավթ է հոսում: Այս մասին կիրակի օրը հայտարարել է «Նովոստի Գրուզիան»: Պատճառն այն է, որ ջրագծի վերականգնողական աշխատանքների հետ կապված հաճախ են դադարեցնում ջրամատակարարումը, եւ հարակից վնասված նավթամուղից ջրագծի մեջ նավթ է լցվում: Նավթային տերմինալի ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ վնասվածքներն արդեն վերացվել են, սակայն փաստն այն է, որ նավթը շարունակում է հոսել ծորակներից: Արդեն երկրորդ օրն է, ինչ բնակչությունը ստիպված է անձրեւաջուր օգտագործել: «Բաթում ջուր» ընկերության տեխնիկական տնօրենին կանչել են Դատախազություն: