ԱՄՆ-ից` Ադրբեջանին

01/09/2011

«Associated Press»-ի փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանին 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացնելու: Այն տրամադրվելու է Ադրբեջանում` Կասպից ծովում հակաահաբեկչական պատրաստության եւ կատերների մատակարարման, շարժիչների, ջրասուզական սարքավորումների, ինչպես նաեւ` մարզումների անցկացման համար: Նախատեսվում է ռազմական օգնություն տրամադրել մի շարք այլ երկրների եւս, մասնավորապես` Մալթային եւ Թունիսին: Լիբիայից դեպի Թունիս տրանսպորտային փոխադրումների համար Թունիսի իշխանությունները ստանալու են կատերներ, բեռնատար ավտոմեքենաներ, ռադարներ, ընդհանուր առմամբ` 21 միլիոն դոլարի ռազմական օգնություն: Եվս 4.7 միլիոն է ստանալու Մալթան` ծովային վերահսկողության արդյունավետության բարձրացման համար:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հանդիսանում է առաջնային կետերից մեկը, որի միջոցով Վաշինգտոնը ռազմական բեռնափոխադրումներ է կատարում դեպի Աֆղանստան: