Հաջորդն Ասադն է

25/08/2011

ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության թեկնածու, Արիզոնայից ընտրված սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ Մուամար Կադաֆիից հետո «հաջորդը Բաշար Ասադն է»: «Անհանգիստ է նաեւ Ռուսաստանում, Չինաստանում: Մարդիկ ազատություն են ուզում: Հենց ազատության հասավ Լիբիայի ժողովուրդը»,- ասել է նա: Փետրվարին Մաքքեյնը կարծիք էր հայտնել, որ մերձավորարեւելյան փոփոխությունները չեն սահմանափակվի այդ տարածաշրջանով եւ «փոփոխությունների այս քամին տարածվում է, եւ Պուտինի փոխարեն ես ավելի քիչ ինքնավստահ կլինեի, գտնվելով Կրեմլում ՊԱԿ-ի իր խմբի հետ»: Այս հայտարարությանը Պուտինի խոսնակը արձագանքել էր, որ Պուտինը վաղուց «նստած չէ Կրեմլում»: