Բարեփոխումներ պալատում

29/10/2011

Մեծ Բրիտանիան փոխել է գահաժառանգության կարգը: Այժմ գահը ժառանգելու հավասար իրավունքներ ունեն եւ՛ որդիները, եւ՛ դուստրերը: BBC-ի փոխանցմամբ, որոշումը կայացրել են բրիտանական համագործակցության 16 երկրների ղեկավարները` Ավստրալիայում: Այսպիսով, Բրիտանիայի թագը ժառանգելու իրավունք են ստացել նաեւ արքայական ընտանիքի որդիների դուստրերը։ Այսինքն` եթե Քեմբրիջի դուքսն ու դքսուհին` Ուիլյամը ու Քեյթը, աղջիկ ունենան, ապա նա արդեն կարող է դառնալ Անգլիայի թագուհի: Բարեփոխումները վերաբերում են նաեւ արքայական տոհմի ամուսնություններին. այսուհետ նրանք կարող են ամուսնանալ կաթոլիկ կրոնի հետեւորդների հետ, որը մինչ այժմ խիստ արգելվում էր: Նշենք, որ գահաժառանգության կարգը Մեծ Բրիտանիայում գործում էր 1701 թվականից: Թագի փոխանցումը առավելապես տղամարդկանց մենաշնորհն էր: Բացի այդ, երբեք թագակիր չէին դառնում կաթոլիկ ուղղվածություն դավանող ընտանիքի անդամները: