Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եվրագոտու հիմնական խնդիրները պետք է լուծվեն «այժմ կամ երբեք»: BBC-ի փոխանցմամբ` եվրագոտու երկրների ֆինանսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ԵՄ գագաթաժողովից առաջ Անգելա Մերկելն ասել է, թե ԵՄ հակաճգնաժամային հիմնադրամի գործելաոճը պետք է սկզբունքորեն փոխվի: Նրա կարծիքով` ժամանակն է, որպեսզի դադարեցնեն հիմնադրամի մեծացման համար միջոցների վատնումը եւ մտածեն գործունեության ավելի արդյունավետ տարբերակներ գտնելու մասին: Անգելա Մերկելը շեշտել է, որ Գերմանիան չի կարող բարգավաճել, եթե Եվրոպան ճգնաժամի մեջ լինի, եւ Հունաստանին աջակցելու կոչ է արել: