Երգչուհի Ավրիլ Լավինին Լոս Անջելեսում դաժանաբար ծեծել են: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշերը հոլիվուդյան հայտնի «Ռուզվելտ» հյուրանոցում: Երգչուհու խոսքով` իր տեսքը սարսափելի է, դեմքը` կապտուկների մեջ, քիթը` կոտրված, կան քերծվածքներ, կապտուկներ եւ արնազեղումներ: 27-ամյա Ավրիլը չի հստակեցրել, թե ինչ շարժառիթներով են 5 անծանոթները հարձակման ենթարկել իրեն եւ ընկերոջը:
Երգչուհին նշում է, որ հարձակվողներին դիմադրություն ցույց չի տվել: «Ես չեմ կռվում, քանի որ չեմ ընդունում ուժի կիրառումը: Բռնությունը ոչ մի լավ բանի չի տանում: Ինձ վրա անցյալ գիշեր չգիտեմ թե որտեղից հայտնված 5 հոգի հարձակվեցին»,- ասել է Ավրիլը «Թի-էմ-զի» ինտերնետ պարբերականին: Երգչուհու 28-ամյա ընկեր Բրոդի Ջենները հայտարարել է, որ ծեծկռտուքից իր դեմքին սպի է մնացել: