Հաղորդագրություն Սերբիայից

08/12/2011

Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 7-ին հաղորդագրություն է տարածել, ըստ որի` Սերբիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման կապակցությամբ հանդես է գալիս տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների կողմից. «Սերբիան ողջունում է 2011թ. դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ 18-րդ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարների, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը: 2009թ. Աթենքում կայացած 17-րդ նախարարների խորհրդի նիստի բոլոր մասնակիցները, այդ թվում` Սերբիան, աջակցեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված համատեղ հայտարարությանը, որում, ի թիվս այլոց, նշված էր նաեւ «ուժի կիրառման անթույլատրելիության, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ազգերի ինքնորոշման իրավունքի» մասին: Սա Սերբիայի պաշտոնական դիրքորոշումն է, որը անփոփոխ կմնա նաեւ այն ժամանակ, երբ Սերբիան ստանձնի ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնը»,- ասված է Սերբիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: