Բանտ` առանց ճաղավանդակների

08/12/2011

«////////////////////////» կայքի հաղորդմամբ` Վրաստանի պատժի իրականացման, փորձարկման եւ իրավաբանական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեն հայտարարել է, թե առաջիկայում Վրաստանում բացվելու է պատժի ազատ կրման հաստատություն: Նրա խոսքով` հաստատությունը կլինի առանց ճաղավանդակների բանտ այն ազատազրկվածների համար, որոնց նկատմամբ պատիժ սահմանված կլինի «ազատության սահմանափակումը»: Ազատազրկման վայր հանդիսացող հաստատությունում դատապարտվածները կկարողանան միմյանց հետ ազատ շփվել, ազատ տեղաշարժվել կալանավայրի տարածքում: Իսկ որոշ դեպքերում տեղորոշիչ բազկակալներով դատապարտվածները կկարողանան դուրս գալ կալանավայրի տարածքից: Ի դեպ, ըստ նախարարի` ազատազրկվածներն այդ ընթացքում կաշխատեն տարածքում գործող արտադրական ձեռնարկություններում: