Նախօրեին Եվրախորհրդարանը ձայների 564 կողմ, 38 դեմ եւ 32 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշում է ընդունել, որի համաձայն` Խորվաթիան պատրաստ է անդամակցել Եվրամիությանը: Եվրախորհրդարանի որոշումը բալկանյան այդ երկրին հնարավորություն է տալիս Եվրամիությանն անդամակցության համաձայնագիրը ստորագրել արդեն եկող շաբաթ: Ակնկալվում է, որ Խորվաթիան Եվրամիության 28-րդ անդամը կդառնա 2013 թվականի հուլիսի 1-ին: