Դիրքորոշումն անփոփոխ է

06/12/2011

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ հայտարարել է, թե Թուրքիան պարզ եւ սկզբունքային դիրքորոշում ունի Սիրիայի նկատմամբ. «Սիրիայի հանդեպ մեր հակազդեցությունն ուժեղացել է եւ հետագայում էլ ուժեղանալու է, քանի որ Սիրիայի իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել ցուցարարների վրա` չնայած մեր իննամսյա ջանքերին»,- ասել է նա: Ըստ Դավութօղլուի` Թուրքիայի եւ Արաբական երկրների լիգայի համատեղ նախաձեռնությունն արհամարհվել է Դամասկոսի կողմից, եւ Թուրքիան ստիպված է պատժամիջոցներ կիրառել: «Մենք չենք կարող տեսնել, թե ինչպես են ամեն օր մեր աչքերի առջեւ մարդիկ զոհվում, չենք կարող լուռ մնալ»,- հայտարարել է Դավութօղլուն: