Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, թե Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններն ազատ եւ արդար չէին, երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե դա անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է ԵԱՀԿ-ի հանդեպ:
«Քլինթոնը եւ նրա թիմը, երեւում է, եկել էին` ընտրողների առջեւ իրենց ցույց տալու համար: Եթե կողմերն ինչ-որ առարկություններ ունեն իրար դեմ, ապա պետք է դա հայտնեն երկխոսության ժամանակ, այլապես դա անհարգալից վերաբերմունք էր ԵԱՀԿ-ի հանդեպ»,- ասել է Ս. Լավրովը: