Բայդենը գոհ է Էրդողանից

08/12/2011

«The wall Street Journal»-ի փոխանցմամբ, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն իր ութօրյա շրջագայությունից վերադառնալուց հետո հանդես է եկել հայտարարությամբ: Նշենք, որ շրջագայության ընթացքում ԱՄՆ փոխնախագահն այցելել է Իրաք, Թուրքիա եւ Հունաստան: Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ Բայդենը նշել է. «Ես գոհ եմ Էրդողանի հետ հանդիպման տեւողությունից: Նախատեսված 45 րոպեի փոխարեն` այն տեւեց 2 ժամ, չնայած բժիշկների նախազգուշացումներին: Հանդիպման ժամանակ Էրդողանի խորհրդականները բավական հաճախ էին մտնում հանդիպման սենյակ եւ հաղորդագրություններ փոխանցում նրան, որոնցում նշված էր հանդիպումն ավարտելու անհրաժեշտության մասին: Մենք Էրդողանի հետ ծանոթ ենք ավելի քան 10 տարի: Հանդիպման ժամանակ լսեցինք միմյանց: Նա լսեց տարբեր խնդիրների շուրջ իմ դիրքորոշումը եւ չհակադարձեց դրան»: