Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները եղել են անարդար: Այդ մասին «Նովայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը` ավելացնելով, որ անհրաժեշտ է կազմակերպել նոր ընտրություններ: «Պետք չէ ծայրահեղացնել: Այս ընտրությունների արդյունքները պետք է չեղյալ համարվեն եւ անցկացվեն նոր ընտրություններ: Նախաձեռնությունը պետք է լինի երկրի ղեկավարության կողմից»,- ասել է նա: