«Ինտերֆաքսի» հաղորդմամբ` ՌԴ հետաքննական հանձնաժողովը հայտարարել է, որ Մոսկվայի քննիչները պարզում են «Սպեցմոստոտրեստ» ընկերության թոփ-մենեջեր Պյոտր Ավագյանցի մահվան պատճառները, որին հրազենային վնասվածքով գտել են շենքի մուտքում: «Դեկտեմբերի 4-ի երեկոյան Մոսկվայի Վերխնիյե Պոլյա փողոցում գտնվող շենքի աստիճանների վրա հայտնաբերվել է «Սպեցմոստոտրեստ» ընկերության փոխտնօրեն Պյոտր Ավագյանցի դին` որովայնի շրջանում հասցված հրազենային վնասվածքով»,- ասված է հետաքննական հանձնաժողովի հայտարարության մեջ: Կատարվում է նախաքննություն: «Նախնական տվյալների համաձայն` տղամարդն ինքնասպանություն է գործել: Ստուգումների արդյունքում ընդունվելու է ընթացակարգային որոշում»,- ասված է փաստաթղթում: