Երկխոսություն են պահանջում

08/12/2011

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ (Լիտվա, Վիլնյուս) Ռուսաստանին եւ Վրաստանին կոչ է արել կողմերի միջեւ ձգձգվող հակամարտությունը լուծել երկխոսության ճանապարհով: «Մենք ողջունում ենք միջադեպերի կանխման եւ դրանց արձագանքման մեխանիզմների շրջանակում Ժնեւում տարվող աշխատանքները: Մենք պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը, աջակցում ենք Ժնեւյան գործընթացին եւ այն բանին, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձգձգվող հակամարտությունը լուծվի ուղիղ երկխոսությամբ»,- հայտարարել է Հ. Քլինթոնը` հավելելով, թե ԱՄՆ-ը կողմ է հակամարտության գոտիներում միջազգային դիտորդների ներկայությանը: