Նազարբաեւի կուսակցությունը` մեծամասնություն

17/01/2012

Հունվարի 15-ին Ղազախստանում կայացած կառավարության Ստորին պալատի արտահերթ ընտրություններն, ըստ ԱՊՀ եւ թուրքալեզու երկրների միջազգային դիտորդների` անցել են «եվրոպական չափանիշներին համապատասխան»: Ղազախստանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներով, Ղազախստանի կառավարություն անցնելու են 3 կուսակցություններ` նախագահական «Նուր Օթան», ժողովրդավարական «Ակ Ժոլ» եւ Կոմունիստական կուսակցությունները: Նախնական հաշվարկներով` «Նուր Օթանի» օգտին քվեարկել է 80.74 %-ը, Ղազախստանի հայրենասերների կուսակցության օգտին` 0,89 %-ը, «Ադիլետ» կուսակցության օգտին` 0,66 %-ը, «Աուիլ» կուսակցության օգտին`0,46 %-ը, Կոմունիստական կուսակցության օգտին` 7,2%-ը, Համաժողովրդական սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին` 1,59 %-ը, «Ակ Ժոլ» կուսակցության օգտին` 7,46 %-ը: Ընտրություններին մասնակցած ԱՊՀ եւ թուրքալեզու երկրների միջազգային դիտորդները երեկ հայտարարել են, թե Ղազախստանի կառավարության Ստորին պալատի ընտրություններն անցել են «բաց եւ թափանցիկ` միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»: