Մոսկվայում թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել են Սանկտ Պետերբուրգի շրջանի պատգամավորին: BBC Russia-ն` հղում անելով ՌԴ Գլխավոր քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, գրում է, որ Ոստիկանությունը նրա մոտ հայտնաբերել է 2.9 կգ քաշով թմրանյութ: Ըստ կայքի` ձերբակալվածը Սանկտ Պետերբուրգի 4-րդ գումարման քաղաքային պատգամավոր, 1980 թվականին ծնված Դմիտրի Լարիկովն է: Նրա պայուսակում հայտնաբերվել է 30 տուփ հաշիշանման զանգված: ՌԴ Գլխավոր քննչական կոմիտեն պատգամավորի դեմ քրեական գործ է հարուցել «Թմրանյութերի պատրաստման եւ իրացման» հոդվածով: