Ծխապարկուճներ` Սպիտակ տան վրա

19/01/2012

Հունվարի 17-ին Վաշինգտոնում տեղի ունեցած` «Գրավիր Կոլումբիայի շրջանը» խորագիրը կրող բողոքի ցույցի ժամանակ ցուցարարները ծխապարկուճներ են նետել Սպիտակ տան ուղղությամբ: Ըստ Reuters-ի` միջադեպի պատճառով ամերիկյան հատուկ ծառայությունները Սպիտակ տունը ժամանակավոր փակել են: Ի դեպ, այդ պահին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ առաջին տիկինը գտնվել են Սպիտակ տանը: Ոստիկաններին, սակայն, չի հաջողվել պարզել ծխապարկուճներ նետողների անձը, քանի որ միջադեպից անմիջապես հետո ցուցարարները հեռացել են: