Գյուլն էլ է տեսնում

19/01/2012

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` անդրադառնալով Հրանտ Դինքի սպանության գործով կայացված դատավճռին, ասել է, թե տեսնում է դատարանի վճռի հետ կապված հասարակության դժգոհությունը: «Դատական գործընթացը չի ավարտվել: Ինչպես տեսնում եմ, գործը գնալու է վճռաբեկ դատարան: Դրա համար պետք է սպասել` մինչեւ վերջնական որոշում կայացվի»,- ասել է նա: