Վարձակալել են թագուհու զբոսայգին

24/12/2011

BBC-ի հաղորդմամբ` Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին պատկանող Քենսինգթոնի պալատի զբոսայգին 2012թ. Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ կդառնա «Ռուսական տուն», որտեղ տեղի կունենան VIP-հյուրերի ընդունելությունները: Թագավորական ընտանիքն իր զբոսայգին վարձակալության է տվել` թագավորական բյուջեի ծախսերը հոգալու համար, սակայն հայտնի չէ, թե ինչքան են վճարելու ռուսները 17 օրվա վարձակալության համար: Ըստ BBC-ի, սակայն, պայմանագիրը խզելու դեպքում ռուսները ստիպված կլինեն վճարել 390.000 դոլար: Քենսինգթոնի պալատը, որը դարձել է մեծահարուստ ռուսների սիրելի բնակավայրը: