ՌԴ նախագահի թեկնածու, գործարար Միխայիլ Պրոխորովը երեկ հայտարարել է, թե ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակի դեպքում պատրաստ է զբաղեցնել ՌԴ վարչապետի պաշտոնը: Միակ պայմանը, ըստ Պրոխորովի, այն է, որ իրեն իր նախընտրական ծրագիրը կյանքի կոչելու հնարավորություն կտրվի: «Եթե իմ նախընտրական ծրագիրը հիմք դառնա երկրում փոփոխությունների համար, ես կդիտարկեմ այդ հարցը»,- «Էխո Մոսկվի» թերթին տված հարցազրույցում ասել է նա: Միխայիլ Պրոխորովը խոստացել է իր նախընտրական ծրագիրը հրապարակել հունվարի 19-ին` իր թեկնածությանն աջակցող ստորագրությունները ԿԸՀ-ին հանձնելու հաջորդ օրը: