Սարկոզիի որդին թունավորվել է

26/01/2012

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին թունավորման ախտանիշով տեղափոխվել է Ուկրաինայի Օդեսա քաղաքի հիվանդանոցներից մեկը: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը: Աղբյուրը, սակայն, հրաժարվել է պատմել դեպքի մանրամասները եւ հայտնել, թե կոնկրետ որ հիվանդանոցում է նա գտնվում: Օդեսայի որոշ ԶԼՄ-ներ էլ գրում են, թե Սարկոզին Օդեսա էր եկել քաղաքի փակ միջոցառումներից մեկում որպես դիջեյ հանդես գալու համար: Սակայն միջոցառման կեսից նա վատ է զգացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: