Մեղադրում են կապիտանին

17/01/2012

Իտալական զբոսանավի խորտակման պատճառը, նավի սեփականատիրոջ պնդմամբ, կապիտանի «հանցավոր անփութությունն» է եղել: «Costa Concordia» ընկերությունը հայտարարել է, որ ստորջրյա խութի բախվելուց հետո նավի անձնակազմն արտակարգ պատահարների դեպքում նախատեսված ընթացակարգերին չի հետեւել, ինչը ավելի քան 4200 ուղեւոր տեղափոխող զբոսանավի ուղեւորների մի մասի համար ճակատագրական է դարձել:

Հիշեցնենք, որ նավի խորտակման պատճառով 5 մարդ զոհվել է, 15 մարդ անհայտ կորած է, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: «Costa Concordia» նավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն ձերբակալվել է, նրան ներկայացվել է մեղադրանք` մարդասպանության եւ իր նավը լքելու համար: