Շառից հեռու

26/01/2012

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ըստ ՌԻԱ Նովոստի-ի` հայտարարել է, որ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ են վրացական իշխանությունների հանդիպակաց գործողությունները. «Դրա հետ մեկտեղ, ՌԴ-ն չի փոխել Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլիի հանդեպ իր դիրքորոշումը: Մենք պատրաստ ենք վերականգնել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Դրանք մենք չենք խզել: Ես միայն մեկ մարդու եմ ճանաչում, որի հետ չեմ ցանկանում գործ ունենալ: Ես նրա հետ չեմ հանդիպի եւ նրան չեմ պարզի իմ ձեռքը: Ինչ վերաբերում է վրաց ժողովրդին, ապա ես ցանկանում եմ, որ շուտափույթ վերջ տրվի այս ամենին»։