ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը դիմել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին` խնդրելով դադարեցնել իրականացվող արյունահեղությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է, որ Ասադը դադարեցնի սպանել սեփական ժողովրդին: ՄԱԿ-ի տվյալներով, անցած 10 ամիսների ընթացքում Սիրիայում Ասադի ռեժիմի դեմ բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է ավելի քան 5000 մարդ: