Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ հնարավոր է` քրեական պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր պարբերաբար այցելում են ծայրահեղական ինտերնետ կայքեր: «Նրանք, ովքեր արտասահման են մեկնում` այնտեղ ահաբեկչության գաղափարախոսություն սովորելու, քրեորեն կպատժվեն»,- ասել է նա: Սարկոզիի խոսքով` «ծայրահեղական գաղափարախոսության գովերգումը եւ տարածումը կպատժվի Քրեական օրենսգրքով նախատեսված մեղադրանքներով` ահաբեկչության դեմ պայքարի մեթոդների կիրառմամբ»: Հիշեցնենք, որ վերջերս Ֆրանսիայում ծայրահեղական մուսուլման Մուհամմադ Մերայի կողմից սպանվել է 7 մարդ, այդ թվում` երեք երեխա: