«Nouvelles d`Armenie» պարբերականի փոխանցմամբ` նախօրեին ֆրանսիայի նախագահի հայ թեկնածու, Ֆրանսիայի երիտասարդության ասոցիացիայի նախագահ Մաքսիմ Վերները հայտարարել է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին, քանի որ անհրաժեշտ 500 ստորագրության փոխարեն` իրեն հաջողվել է ստանալ 458 ստորագրություն: «Պետք է համակերպվել իրականությանը»,- ասել է Վերները: «Որոշե՞լ եք արդյոք, թե ում օգտին եք քվեարկելու» հարցին նա պատասխանել է. «Տվյալ պահին ոչինչ չեմ կարող ասել»: