ԱՄՆ-ը չի ֆինանսավորում

24/03/2012

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Մըքֆոլը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ֆինանսավորում Ռուսաստանի ընդդիմադիր կազմակերպությունների ու կուսակցությունների ցույցերը: «ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված գումարներից ոչ մի մաս չի նախատեսվում ոչ քաղաքական կազմակերպությունների, կուսակցությունների ու շարժումների, ոչ ցույցեր կազմակերպելու, ոչ քաղաքական առաջնորդների համար: Եվ ես կարծում եմ, որ այստեղ` Ռուսաստանում, այդ հարցում խորապես սխալվում են»,- ասել է Մըքֆոլը: Նաեւ հավելել է, թե ՌԴ-ում «համաամերիկականության մակարդակը բոլորի համար իսկական անակնկալ է դարձել»: «Մենք համոզված էինք, որ միանգամայն այլ ճանապարհով ենք հարաբերություններ ստեղծում: ԱՄՆ-ը ընդհանրապես շահագրգռված չէ սառը պատերազմի նման իրավիճակի եւ խոցող հռետորաբանության վերադառնալու մեջ»,- ասել է նա: ԱՄՆ դեսպանը խոսել է նաեւ ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների մասին` նշելով, որ գլխավոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ հակահրթիռային պաշտպանությունը: «Մենք շատ աշխատանք ունենք անելու, որպեսզի Ռուսաստանի իշխանություններին օգնենք հասկանալ, թե մեր համակարգը ինչ կարող է անել եւ ինչ չանել»,- ընդգծել է դեսպանը: