Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թունիս ուղեւորվելու ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, թե փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Խոջալուի իրադարձությունների հիշատակմանը նվիրված միջոցառման կարգախոսները չեն արտահայտում ոչ Թուրքիայի քաղաքականությունը, ոչ էլ թուրք ժողովրդի զգացմունքները: Pressturk կայքի փոխանցմամբ` Ա.Գյուլն այդ կարգախոսները համարել է ամոթալի` հավելելով, թե այդ կարգախոսները տեսնողները պետք է անմիջապես իջեցնեին այն: «Սակայն պետք է տարանջատենք միջոցառման մասնակիցներին եւ այդ կարգախոսները պարզողներին: Չեմ կարծում, որ ներքին գործերի նախարարը ելույթի ժամանակ տեսել է այդ կարգախոսները: Եթե նա տեսներ, կմիջամտեր»,- ասել է Աբդուլլահ Գյուլը: