Դիրքորոշումները տարբեր են

17/03/2012

ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանի դիրքորոշումը Վրաստանի հանդեպ կրկին այն հարցերի շրջանակներում է, որոնց շուրջ Վաշինգտոնն ու Մոսկվան ունեն տարբեր դիրքորոշումներ, եւ որը հակասում է ԱՄՆ շահերին: Նրա խոսքով` ԱՄՆ-ը սկզբունքային դիրքորոշում ուներ Ռուսաստանի հանդեպ նաեւ դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո: «Գրուզիա-օնլայնի» փոխանցմամբ` Ֆիլիպ Գորդոնն ընդգծել է, որ Վաշինգտոնը հայտնել է իր կարծիքը բազմաթիվ խախտումների վերաբերյալ, ինչի վերաբերյալ Կրեմլից բողոք էր հնչել: