Սիրիան համաձայնել է

15/03/2012

Սիրիայի իշխանությունները համաձայնել են ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ դեսպանորդ Քոֆի Անանի` Սիրիայի ճգնաժամը կարգավորելու առաջարկին: Ըստ Ինտերֆաքսի` այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ջիհադ Մակդեսին` նշելով. «Մեր պատասխանի ոգին դրական է եղել»: Նրա խոսքով` Դամասկոսը պարզաբանումների է սպասում ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի որոշ առաջարկների շուրջ: