Ամերիկյան «The New York Times» պարբերականը հրապարակել է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի նախագծի տնօրեն Լորենս Սքոթ Շիթի` «Սառեցրած հակամարտություն, որը կարող է կրկին եռալ» հոդվածը, որը վերաբերում է ԼՂՀ հակամարտությանը: Ըստ Շիթի` հակառակորդ կողմերը կարող են պայմանավորվել փոխզիջումների մասին` այդպիսով հասնելով խաղաղության, միայն միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշման ուժեղացման միջոցով: Հակառակ դեպքում, նա դիտարկմամբ` կարող են բռնկվել էլ ավելի ինտենսիվ բռնություններ` ներքաշելով տարածաշրջանում մեծ կշիռ ունեցող պետություններին: «Աշխարհի պետությունների առաջնորդները պետք է մտածեն այս վտանգի մասին, ինչպես նաեւ փախստականների հոսքի, էներգամատակարարման խաթարման, ավերածությունների եւ զոհերի մասին, որոնք կդառնան մարտական գործողությունների վերսկսման արդյունքը»,- նկատել է Սքոթ Շիթը: