Սարկոզին լրագրողին «տխմար» է անվանել

20/03/2012

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ վիրավորել է իրեն հարց ուղղած այն լրագրողին, ով հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է Ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառել մետալուրգ աշխատակիցների բողոքի ակցիան ցրելու ժամանակ: «Ինչո՞ւ ես պետք է ուշադրություն դարձնեմ նրան, ինչի մասին դու ինձ ասում ես: Ի՞նչ ես ուզում դրանով ասել»,- լրագրողի հարցին ի պատասխան` ասել է Ֆրանսիայի նախագահը: Լրագրողի` «Ես չգիտեմ» պատասխանից հետո, Սարկոզին ասել է. «Այ քեզ տխմար: Ձեր ժամանակն ավարտվել է»: Հիշեցնենք, որ շաբաթ օրը «ArcelorMittal» գործարանի բարկացած աշխատակիցները, վախենալով կորցնել իրենց աշխատատեղերը, փորձել են գրոհել նախագահի Փարիզի նստավայրը: Սակայն հատուկ ստորաբաժանումներն արցունքաբեր գազ են կիրառել ժողովրդի նկատմամբ: