«Օրենքով գող» է ձերբակալվել

20/03/2012

Մոսկվայի ռեստորաններից մեկում Մոսկովյան քրեական հետախուզության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ադրբեջանցի «օրենքով գող», «Գոջա Յասամալկի» մականունով 39-ամյա բաքվեցի Ալիբալա Համիդովը: Վերջինիս մոտ հայտնաբերել են թմրանյութ, որի համար նա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի ՌԴ ՔՕ 228-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշ տեղեկություններով, «Գոջա Յասամալկին» կազմակերպված հանցագործ խմբավորման ղեկավար է, որը զբաղվում է մարդկանց առեւանգմամբ եւ Եվրոպայից Ռուսաստան թմրանյութերի տեղափոխմամբ: