Դարձյալ հրաժարվել է

24/03/2012

Կաչանովյան ուղղիչ գաղութում գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն դարձյալ հրաժարվել է խարկովյան բժիշկների` բուժվելու առաջարկից: Բանն այն է, որ Առողջապահության նախարարության բժիշկները Կաչանովյան ուղղիչ գաղութի բժշկասանիտարական բաժնի ղեկավարի ներկայությամբ հերթական անգամ Տիմոշենկոյի ուշադրությունը հրավիրել են բժշկական ցուցումների վրա` համապատասխան բուժում ստանալու մասին: Դրանից բացի, բժիշկները եւս մեկ անգամ նրան նախազգուշացրել են իր առողջական վիճակի հետագա վատթարացման մասին, եթե հետագայում եւս հրաժարվի բուժումից: Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի` այս մասին հայտնել են Ուկրաինայի պետական բանտային ծառայությունից: