Եվրամիությունը շահագրգռված է Ուկրաինայում եւ Լեհաստանում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բարեհաջող անցկացմամբ եւ չի պատրաստվում բոյկոտել այն Ուկրաինայում: Այդ մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: «ԵՄ-ի կողմից այդ առաջնությունը բոյկոտելու կարիք չկա: Մենք շահագրգռված ենք, որպեսզի դա լինի հաջող առաջնություն, որը կնպաստի Ուկրաինայի հայտնի դառնալուն եւ կմերձեցնի նրա բնակիչներին ու ԵՄ երկրների երկրպագուներին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ մի քանի եվրոպացի նախարարներ եւ պատգամավորներ որոշել էին բոյկոտել Եվրո-2012-ը` որպես Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ շարունակվող հետապնդումների բողոքի նշան: